search
-
Дата начала
Конец
backgroundbackgroundՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում
ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում
share
favourite

ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում

Курс/Воркшоп
Курс/Воркшоп
Project management
Project management
Бизнес
star-favourite0
98,000 ֏

О курсе

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

#QuickStart նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • սկսնակ են “Նախագծերի կառավարում” ոլորտում,
    ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
  • արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը

Հիմնական արդյունքներ.

Ծրագրի ավարտին մասնակիցները՝

  • կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես նախագծերի ղեկավար
  • կկարողանան ընտրել ճիշտ ՏՏ նախագծերի կառավարման մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար
  • կկարողանան կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում
  • կունենան բավարար գիտելիքներ նախագիծը բյուջեին համապատասխան և ճիշտ սահմանված ժամանակին ավարտելու համար՝ համոզված լինելով, որ հաճախորդները բավարարված են պրոդուկտից

Նախնական պահանջներ`

• Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)
• Ունենալ անգլերենի միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ

  • Խիստ ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը

Տևողություն

36 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Օրացույց

Մեկնարկ՝ սեպտեմբերի 24
երեքշաբթի, հինգշաբթի

19:00-21:00

Ձեր ներդրումը
Ամբողջ ծրագրի արժեքը` 98,000 դրամ (նեռարված հարկեր)
Կարող եք վճարել ամեն ամսվա համար՝ 56.000 դրամ

Вы научитесь

Ծրագրի հիմնական փուլերն են`

  • Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքները և ծանոթություն Agile նախագծերի կառավարման հետ» (18 ժամ)
    (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն՝ https://bit.ly/2DDUo9f )
  • Դասընթաց 2. «Agile նախագծերի կառավարում» (18 ժամ)
    (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն՝ https://bit.ly/2M0tU7U)
  • Գործնական այցելություն IT ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
  • Ավարտական թեստավորում
  • Որակավորման շնորհում
  • CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
  • Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Содержание

Դասընթացավար`
Laura Ambardaryan
ՏՏ նախագծերի կառավարիչ, PSM I, Scrum մասնագետ VOLO ընկերությունում

Լաուրան ՏՏ նախագծերի կառավարիչ է, հմուտ Scrum մասնագետ (PSM I) և Agile մասնագետ: Ունի հաջող միջազգային փորձ կառավարելու տարբեր ծրագրային և Վեբ նախագծեր արագ տեմպերով աշխատող միջավայրում:

Համոզված լինելով, որ ծրագրային ապահովման նախագծերը մատուցվում են ամենաորակյալ մակարդակով և բյուջեին համապատասխան, Լաուրան կարողանում է արդյունավետ կազմակերպել և օգտագործել բոլոր հասանելի աղբյուրները խմբերին ղեկավարելու և պրոդուկտներ ստեղծելու համար: Նա ամբողջովին ներգրավված է նախագծերի կառավարման մեջ, ուստի տարբեր կազմակերպություններում ապահովում է բարձր մակարդակի և որակի նախագծեր:

Լաուրան ներկայումս աշխատում է Նախագծերի կառավարիչ VOLO ընկերությունում:

Карта

courseImage

Бизнес

ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում

Like and share!

share
favourite

Оставить отзыв

Рейтинг

Комментарии и оценки

Нет отзывов

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!

Похожие курсы

Развернуть
share
favourite
Отсутствует расписание

star-favourite0
за месяц
share
favourite
Отсутствует расписание

star-favourite0
за курс
share
favourite
Отсутствует расписание

star-favourite1
за курс