Մեր օրերում դժվար է պատկերացնել ինչ-որ ընկերություն, որը չի օգտագործում թվային մարքեթինգի գործիքները և հնարավորությունները: Շատ ընկերություններ ամբողջովին կամ մասամբ իրականացնում են իրենց բիզնեսը թվային հարթակում, մյուսներն էլ օգտագործում են առցանց հարթակը, որպես գովազդի և վաճառքի արդյունավետ միջոց: Թվային մարքեթինգը դարձել է մերօրյա ամենաարդյունավետ մարքեթինգային տեսակը: Այդ իսկ պատճառով, շուկայում կա թվային մարքեթինգի (digital marketing) մասնագետների մեծ պահաջարկ:
Quick Start նախագծի «Թվային մարքեթինգի մասնագետի պատրաստում» ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և ծրագրի ավարտին մասնակիցները կտիրապետեն մասնագիտական հիմնական գործիքներին և ունակություններին:
Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, հմտություններ և աշխատել որպես թվային մարքեթինգի մասնագետ:
Ծրագրի հիմնական նպատակն է`
պատրաստել որակավորված մասնագետներ, ովքեր ծրագրից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես Թվային Մարքեթինգի մասնագետ:
Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան՝
Դասընթացավարներ
Ագաթա Կարապետյան` / Agatha Red /
Ագաթան թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում ունի 7+ տարվա աշխատանքային փորձ: Ներկայումս հանդիսանում է Promo PR ընկերության գործադիր տնօրենը: Ագաթան ստանում է մագիստրոսի աստիճան՝ Փենսիլվանիայի Wharton համալսարանում:
Նա սերտիֆիկացված է հետևյալ ուղղություններով.
Google adwords
Google Analytics Individual
Hootsuite Social Marketing
Hubspot Content Marketing
Hubspot Inbound
Ագաթան աշխատել է հետևյալ ընկերություններում.
“BitKong” (Թվային մարքեթինգի և օնլայն աջակցման մասնագետ)
«Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն (SMM մասնագետ)
«Սիմփլ Սոլյուշնս» (SMM couch)
«Սեգաֆրեդո» (Թվային մարքեթինգի մասնագետ)
«Ռուժ» (SMM մասնագետ)
Մարքեթինգային ծրագրեր նա իրականցնում է ինչպես Երևանում, այնպես էլ՝ Մոսկվայում:
Հակոբ Դավոյան`
Թվային մարքեթինգի մասնագետ
Հակոբը թվային մարքեթինգի մասնագետ է, ով նույնպես ունի տարիների փորձ այս ոլորտում:
Աշխատել է՝
IT Home,
Capital Gold Art
Quartz
SPG Sport
FaceCaseOriginal
Որպես թվային մարքեթինգի մասնագետ ներառված է եղել նաև տարբեր հեռահար (outsource) նախագծերում:
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!